English

Signature

You’ll be surprised to know that there are so many interesting facts about your signature. It can reveal the most important features of your personality, which you couldn’t even imagine before. I think that handwriting analysis is really a fantastic subject to study and speak about.

The size of your letters is one of those things that are worth mentioning. Considering it, you can find out some new information about yourself. It is believed that shy, meticulous and withdrawn people mostly use small letters in their handwriting. Average letters characterize adaptable and well-adjusted individualities. Those who like to be in the spotlight will always use large letters. Or you might be an outspoken and outgoing person. This is also a great sign of your confidence.

Every time when I read illegible handwritings I feel a great discomfort. Recently I have learnt that the majority of arrogant people use an illegible signature. They don’t want to spend time making their letters clear for others as they think that a reader knows them well. Legible signature usually represents honest and open personalities who are satisfied with their life. Such people don’t hide anything from those who surround them.

Now, let’s look at the direction of your signature. This aspect is pretty easy to analyze. When you see a signature with a slant to the right you can be sure that its owner is sociable and friendly person. The signature slanted to the left shows us modest people who don’t like to push themselves forward.

Amazing-Facts-Your-Signature-Can-Tell-about-You

Խառը

Անհատականությունը խեղդող այդ քննությունները

Արդյո՞ք քննությունը լիարժեք կարող է ցույց տալ քո անհատականությունը, տաղանդներն ու զարգացածության մակարդակը: Ինձ թվում է, որ ակնհայտ է դրա անկարողությունը: Այն, ինչ կեղծ է, անցանկալի է ու տհաճ, բնականաբար նաև անարդյունավետ է, սակայն շատերը աչքներին քող գցած համակերպվում են։ Ես չեմ ուզում համակերպվել, ես չեմ ուզում գիտելիքներս կաղապարների մեջ դնել և չեմ ուզում, որ ինձ թվանշան նվիրեն ըստ իմ «վաստակածի», որովհետև ես գիտեմ, որ դա իրականում այն չէ, ինչ ես իրոք գիտեմ ու կարող եմ: Ցավում եմ, որ որպես կրթության արդյունք չեն օգտագործվում այն հարթակները, որոնք հնարավորություն են տալիս ինձ և ինձ նման բազմահազարավոր երիտասարդներին լիարժեք ինքնադրսևորվելու, զերծ մնալու ինչ-որ թեստերից ու ձանձրալի շտեմարաններից: Մեզ չեն ուզում ճանաչել, մենք էլ չենք ուզում ճանաչել նրանց ստեղծած անիմաստ և կեղծ համակարգը:

English

Memories

Things end but memories Last forever. I also can say that the 50% of our life consist of memories but the best thing about memories is making them. Memories can bring you back the past , just because of one song or pleasure smell of something that you liked before. We may felt a pain, happiness or sadness but remembering all these feelings it’s seems enjoyable cuz memories takes you to some harmonic place. That’s our secret journey to past .

large

Մաթեմատիկա

Գրավոր աշխատանք

 

12-րդ դասարանցիների գիտելիքների առաջին ստուգումը մաթեմատիկայից

I.Տրված են 18 և 27 թվերը

1. Գտնել այդ թվերից մեծի և փոքրի տարբերության հակադիր թիվը:

1.9

2. -19

3. -9

4. 19

2. Գտեք այդ թվերի գումարը 4-ի բաժանելիս ստացված մնացորդը:

1. 3

2. 5

3. -1

4. 1

3. Գտեք այդ թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:

1. 3

2. 54

3.9

4. 1

4. Գտեք այդ թվերի ամենփոքր ընդհանուր բազմապատիկը:

1. 54

2. 108

3. 9

4. 486

5. Քանի՞ անգամ է 6-ի բոլոր բաժանարարների գումարը մեծ 6-ից:

1. 1

2. 56

3. 2

4. 116

6. Քանի՞ պարզ թիվ կա [17; 37) միջակայքում:

1. 7

2. 4

3. 5

4. 6

7. Գտեք 8-ի բազմապատիկ ամենամեծ երկնիշ և ամենափոքր երկնիշ թվերի տարբերությունը:

1. 80

2. 78

3. 98

4. 88

8. Գտեք 210 և 462 թվերի պարզ բաժանարարների քանակը:

1. 4

2. 3

3. 2

4. 1

9. Գտեք 70-ից մեծ ամենափոքր բնական թիվը, որը 8-ի բաժանելիս ստացվում է 1 մնացորդ:

1. 81

2. 71

3. 73

4. 72

10. Ինչպե՞ս կփոխվի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 4-ով, իսկ հանելին՝ 1-ով:

1. կմեծանա 3-ով

2. կփոքրանա 3-ով

3. կփոքրանա 5-ով

4. կմեծանա 5-ով

11. Գտեք 168 և 128 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:

1. 14

2. 12

3. 64

4. 8

12. Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 11 է, քանորդը՝ 7, իսկ մնացորդը՝ 4:

1. 77

2. 81

3. 80

4. 90

13. Նշված թվերից ո՞րն է բաժանվում 6-ի:

1. 28784

2. 19679

3. 25018

4. 40452

14. Նշված թվերից ընտրել այն, որն ավելի շատ բաժանարար ունի:

1. 30

2. 24

3. 20

4. 64

15. Նշվածներից ո՞ր թիվը 25-ի բաժանելիս քանորդում կստացվի 8, իսկ մնացորդում՝ 15:

1. 150

2. 200

3. 215

4. 300

16. Ո՞ր թիվն է 39, 130, 143 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:

1. 39

2. 13

3. 3

4. 1

17. Ի՞նչ թվանշանով է վերջանում (615-512) թիվը:

1. 6

2. 4

3. 1

4. 5

18. Ո՞ր թվանշանը պետք է աջից և ձախից կցագրենք 23 թվին, որպեսզի ստացված քառանիշ թիվը մեծ լինի 6000-ից և բաժանվի 3-ի:

1. 5

2. 6

3. 7

4. 8

19. Նշվածներից ո՞րն է փոխադարձաբար պարզ թվերի զույգ:

1. 156 և 420

2. 102 և 133

3. 17 և 153

4. 24 և 235:

II. Ճի՞շտ են, թե սխա՞լ հետևյալ պնդումները:

20. Ցանկացած երկու դրական թվերի գումարի հակադարձը հավասար է այդ թվերի հակադարձների գումարին: Պատ.՝ սխալ

21. Ցանկացած անկանոն կոտորակի հակադարձը կանոնավոր կոտորակ է: Պատ.՝ ճիշտ

22. Ցանկացած երկու թվերի գումարի հակադիրը հավասար է այդ թվերի հակադիրների գումարին: Պատ.՝ճիշտ

23. Ցանկացած երկու պարզ թվերի գումարը բաղադրյալ թիվ է: Պատ.՝ճիշտ

24. Եթե բնական թիվը բաժանվում է և´ 3-ի, և´ 8-ի, ապա այն կբաժանվի նաև 24-ի: Պատ՝ ճիշտ

25. Եթե կոտորակի համարիչը և հայտարարը մեծացնենք 1-ով, ապա կոտորակը կմեծանա: Պատ.՝ ճիշտ

Խառը

Մեզ համար կարևոր

Կրթության ոլորտում առկա խնդիրները պիտի կարևորագույն կետում լինեն, իսկ վաղուց առաջացած ու արմատակալած հիմնախնդիրները, առաջնայինը պիտի լուծվեն, բայց էս ողջ ընթացքում ԿԳ նախարարի կողմից ընդունված յուրաքանչյուր որոշում չեմ ընկալում որպես առաջնային խնդիրների լուծում։
Հուսամ էս մեկ տարվա ընթացքում ապագա ուսանողների մոտ, բուհերի մասին պատկերացումները կփոխվեն ի շնորհիվ ԿԳՆ-ի կողմից կատարած քայլերի։

Без рубрики

Գիտելիքի օրը Մատենադարանում

Առավոտյան քնաթաթախ նայելով ժամին ու ընկեր Լուսինեի կողմից բաց թողնված զանգերին` կայծակնային արագությամբ հագնվեցի ու վազեցի դեպի կանգառ. Մատենադարան պիտի գնայինք։ Իսկ սկզբանե կարծում էի, թե դասարանով ենք լինելու, դու մի ասա` շատ քիչ էինք, ինչն ինձ համար անակնկալ էր։ Այնուամենայնիվ, շատ հետաքրքիր ու օգտակար անցավ մեր ժամանակը։ Մատենադարանում վաղուց չէի եղել։ Հըմ, դե, եղել էի ընդամենը մեկ անգամ, այն էլ անհիշելի ժամանակներում։ Ոչինչ չէի հիշում, իսկ սա լավ առիթ էր գիտելիքի օրը լցնելու և բաց թողնվածը լրացնելու համար։ Մեզ մոտեցավ մի կին, ով պարզվեց մեր գիդն էր, սկսեցինք շրջել հին մագաղաթների, մատյանների ու պատմության կողքով` կլանված հետաքրքրությամբ լսելով այդ կնոջ պատմածը։ Տպավորիչ էր։ Ամեն ինչ տեղը տեղին ուսումնասիրելուց, զննելուց հետո դուրս եկանք, մեր սիրելի ուսուցիչներին հրաժեշտ տվեցինք ու շնորհակալություն հայտնեցինք հետաքրքիր օրվա համար։ Ահա թե ինչպես անցավ իմ սեպտեմբերի 1-ը:40481653_682015078847500_6412401050694713344_n40492215_275123909794069_7182785636611391488_n

Խառը

Ասում են արգելե՞լ հեռախոսները դպրոցում, թե ոչ

Ինձ համար այնքան խորթ է դպրոցում հեռախոս թողել-չթողելու հարցով ֆեյսբուքյան քննարկումը։Կարծում եմ սա հետևանք է վատ, ձանձրալի կրթական համակարգի ու դասապրոցեսների։ Վերցնենք իմ դպրոցի՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օրինակը. Սեբաստացիները դասերը միայն ու միայն համակարգչով և սմարթֆոններով են անում, որը ծառայում է, որպես աշխատանքային գործիք։ Կրթահամալիրի տարիների փորձը ցույց է տվել, որ էդ մեթոդը շատ ավելի արդյունավետ է, քան անիմաստ ծրագրային թեմաները անգիր անելը։ Կամ ինչ է նշանակում Քվանտում հեռախոսները պահվում են արկղիկում, դասից հետո վերադարձվում են( ոգևորված գրում է մի ծնող)։Մի քանի մեկնաբանություններ բերեմ ֆեյսբուքյան քննարկումից, որ ավելի պատկերավոր լինի։ Արմինե Գալստյան «Կողմ եմ արգելելուն: Մեր դպրոցում արգելված է, իհարկե, թաքուն բերում են, սակայն անիմաստ, որովհետև դրանք դառնում են դասին «զբաղվելու» միջոցներից մեկը, դե իսկ վայ-ուսուցիչների դասաժամերին էլ միակ զբաղմունքը:Հիմնավորեմ մի քանի կետով: Սովորողը անտարբեր է դառնում դասի, ուսուցչի նկատմամբ, փոխարեն դաս պահանջելու ու էդ ուսուցչի հոգին հանելու, զբաղվում է հեռախոսով: Ուսուցչին էլ ձեռք է տալիս նման վիճակը,դասարանը հանգիստ է,աղմուկ չկա, չկա հարց, խնդիր, ամեն ինչ «ընտիր» է…» Арус Туманян «Աշխարհի բոլոր առաջդեմ, հայտնի դպրոցներում հեռախոսներն արգելում են։ Սոցցանցերը դպրոցներում արգելափակված են։ Մեզ մոտ երեխաները հեռախոսներով մրցակցության մեջ են, ամենավերջին մոդելներն են ձեռքներին։ Երբեմն էլ երկու հեռախոս են բերում, մեկը տալիս են ուսուցչին, մյուսը՝ պահում ։» Այսպիսի ու սրան հակասող 1000-իվ ավել մեկնաբանություններ։Պետք է լսել նոր սերնդի կարծիքը, որը գոնե մոտ է մտածելակերպի տեսակով, հետաքրքրություններով ու նախասիրություններով, ով ավելի լավ պատկերացում ունի, այլ ոչ տաբուացված, սովետական ժառանգություն ստացած գաղափարների կրողներին։ Սմարթֆոնը օգտագործվում է ուսումնական նպատակներով։ ՈՒ դպրոցը բանտ չէ , որ անգամ հեռախոսը, ինչը բոլորիս կյանքի մի մասն է կազմում արգելվի։Նույնիսկ բանակում են արդեն թույլ տալիս հեռախոս ունենալ։ Ասում են՝իբր դասին շեղվում են։ Լավ,հեռախոսը վերցրեցիք, ես էլ կնկարեմ թղթի վրա, կերազեմ մտքումս ու կհասնեմ հեռուները։ Դա ինչպե՞ս եք վերցնելու ինձանից։ Ճիշտ դաստիարակելու փոխարեն արգելքներ ե՞ք ուզում դնել։ Մենք այն սերունդն ենք, ով գիտակից է, մտածող է։ Ցանկացած արգելք անհադուրժողականություն է ծնում,ստիպում է ստել, թաքցնել։ Կրթահամալիրում սովորելուս տարիների փորձը ցույց տվեց,որ ազատությունն ունի սահմաններն,կա վստահություն ու թաքցնելու, ստելու կարիք չկա։ Այո՛ ձեռքիս հեռախոս է, այո՛ գիրք եմ կարդում, այո՛ ուսուցչիս բլոգ մտա, իմ բլոգում եմ նյութ հրապարակում, այո՛ իհարկե պետք է ծնողիս հետ կապի մեջ լինեմ։ Արգելքների փոխարեն մեդիակրթության այս հավես փորձը ուսումնասիրեք և կտեսնեք, թե ինչպես են ազատությունն ու կրթությունը կողք կողքի քայլում, իրար ուղորդում։studenten-die-smartphone-onderzoeken-op-school-33079904

Քաղաքագիտություն

Ռազմահայրենասիրական դաստիարակություն

Կառավարության վերջերս ներկայացրած նախագիծը մեծ բում առաջացրեց ազատ քաղաքացիներ շրջանում: Ըստ այդ նախագծի, մենք` ավանդույթները չխաղտող, բարոյական և առաքինի հայերս պիտի հետևենք մի շարք  ռազմահայրենասիրական կետերի, որի շնորհիվ ապագա սերունդները զերծ կմնան օտարամոլությունից, լիքը թուրք կսպանեն, չեն այլասեռվի, կունենան կոռեկտ և գեղեցիկ բառապաշար: Անկեղծ ասած սա ինձ համար մի փոքր աբսուրդային է: Այս ռազմահայրենասիրական պաթոսը արդեն իսկ հասարակության մեջ որոշ չափով ընկղմված է, ինչը դեգրադացիայի է նմանվում. Պատկերացնու՞մ եք, թե ինչ կկատարվի տարիներ հետո, եթե այսօրվա երեխաների ուղեղը լցվի մակերեսային ինչ-որ գիտելիքի նմանվող ինֆորմացիաներով:

Սկսեմ նրանից, որ մեր շատ «պատշաճ» բառապաշարով  պաշտոնյաները պատրաստվում են ոգևորել և ընդունել մի նախագիծ, որտեղի հիմնական կետերից մեկը խրախուսում է դպրոցականներին չունենալ փողոցային վարքագիծ և ունենալ գեղեցիկ բառապաշար: Դե նրանք էլ իրոք վառ օրինակ են ծառայում:

Կրկին նոր զոմբիացման աստիճան, որը թույլ չի տա երեխային ինքնություն կարծիք կազմել հասարակության և սեփական պետության մասին: Սա նմանվում է նաև իրավունքի ոտնահարման, քանի որ ոչ մեկ իրավունք չունի նոր աշխարհայաց կազմող երեխային թելադրել ինչ մշակույթի կողմնակից լինի կամ ինչ կրոն դավանի. Ու էսպես օրինակ պիտի ծառայի սրիկա քահանան կամ անտակտ ու բռի նզպ-ի ուսուցիչը:

Ես երբեք թույլ չեմ տա եղբորս, կամ օրինակ ապագա երեխայիս լինել նման նախագծի զոհ և խառնվել անառողջ հասարակության հոսքին:

Էկոլոգիա

Էլի Թբիլիսին, էլի մենք

DSC04026

Սկսեմ նրանից, որ վերադարձից հետո ներսս լիքն է եղել անսպառ տպավորություններով: Ետ վերադառնալու ճանապարհին մտքումս պատմում էի ընտանիքիս և ընկերներիս այս տարվա Թբիլիսյան արկածների մասին, ու կարոտում: Ուզում եմ ասել, որ այս տարին շատ ավելի առանձնահատուկ էր ինձ համար քան նախորդը: Նախորդ տարի ժամանակս Թբիլիսիում իհարկե անցնում էր շատ հետաքրքիր, բայց այս տարին կարծես նախորդի կրկնապատիկը լիներ: Ամեն ինչ այնքան ակնթարթային էր, օրերն այնքան լիքն էին, որ չհասկացա, թե ինչպես ժամանակը թռավ: Մեկ օրը մի քանի օր էր, թվում մեկ շաբաթն էլ մի ամիս թվաց:

Երբ հարցնում են “ինչպե՞ս անցավ” ուզում եմ պատասխանել “Պիտի այնտեղ լինեիր, էսպես չեմ կարող նկարագրել”:

DSC04033.JPG

Էկո-նախագիծը կարծես մեր` դեռահասներիս համար, հիասքանչ կամուրջ էր վրացահայ տարեկիցների հետ նոր ու ամուր ընկերական կապեր հաստատելու. Եվ այո , այս տարվա Թբիլիսին առանձնահատուկ դարձավ նրանով, որ ողջ ժամանակս անցկացրի ոչ միայն իմ համադպրոցական ընկերների հետ, այլ նաև մեզ հյուրընկոլող 98-ցիների:

DSC04159

Անչափ ուրախ եմ, որ ձեռք եմ բերել նոր ընկերներ արդեն Թբիլիսիում, և եթե անգամ անցնեն շատ տարիներ մեր բարեկամական կապերը կմնան ամուր:

IMG_8026.JPG

Գրականություն

Իրանական ժամանակակից պոեզիա

Անծով քաղաք                       c3cf5c2e411764a1c9242039e4ed8984

Ամեն օր
խորտակվում եմ
այս անծով քաղաքում,
իսկ գիշերը
ինձ վեր եմ քաշում,
ընկնում մահճակալին՝
ձեռքերումս ոստրեներ
ու մարմնիս
ցանցի կտորներ կպած…

Սառե Դասթառան

 

 

 

 

 

Ծով2434083d2819758913397bf3639d1e4f

Պիտի ավելի շատ մտածեմ
երկինքների ու ջրի մասին:
Երազանքներումս
մի կապույտ ալիք մոտենում է
ու վերադառնում հեռուներ…
Այս ծովը պիտի լցվի,
ու ես խաղաղվեմ…
Պիտի ավելի շատ մտածեմ կապույտի մասին:

Ռասուլ Յունան

 

 

 

 

 

f8eb93721f95add733e51dd0190af157

Թռչունը մահկանացու է
Սիրտս նեղված է,
սիրտս նեղված է…
Դուրս եմ գալիս պատշգամբ
ու մատներս գիշերվա ձգված մաշկին հպում…
Մտերմության լույսերը մարած են,
մտերմության լույսերը մարած են…
Ինձ ոչ ոք չի ծանոթացնի արևի հետ,
ինձ ոչ ոք չի տանի ճնճուղների խնջույքին…
Հիշի՛ր թռիչքը,
թռչունը մահկանացու է։

Ֆորուղ Ֆառոխզադ