Էկոլոգիա

Էլի Թբիլիսին, էլի մենք

DSC04026

Սկսեմ նրանից, որ վերադարձից հետո ներսս լիքն է եղել անսպառ տպավորություններով: Ետ վերադառնալու ճանապարհին մտքումս պատմում էի ընտանիքիս և ընկերներիս այս տարվա Թբիլիսյան արկածների մասին, ու կարոտում: Ուզում եմ ասել, որ այս տարին շատ ավելի առանձնահատուկ էր ինձ համար քան նախորդը: Նախորդ տարի ժամանակս Թբիլիսիում իհարկե անցնում էր շատ հետաքրքիր, բայց այս տարին կարծես նախորդի կրկնապատիկը լիներ: Ամեն ինչ այնքան ակնթարթային էր, օրերն այնքան լիքն էին, որ չհասկացա, թե ինչպես ժամանակը թռավ: Մեկ օրը մի քանի օր էր, թվում մեկ շաբաթն էլ մի ամիս թվաց:

Երբ հարցնում են “ինչպե՞ս անցավ” ուզում եմ պատասխանել “Պիտի այնտեղ լինեիր, էսպես չեմ կարող նկարագրել”:

DSC04033.JPG

Էկո-նախագիծը կարծես մեր` դեռահասներիս համար, հիասքանչ կամուրջ էր վրացահայ տարեկիցների հետ նոր ու ամուր ընկերական կապեր հաստատելու. Եվ այո , այս տարվա Թբիլիսին առանձնահատուկ դարձավ նրանով, որ ողջ ժամանակս անցկացրի ոչ միայն իմ համադպրոցական ընկերների հետ, այլ նաև մեզ հյուրընկոլող 98-ցիների:

DSC04159

Անչափ ուրախ եմ, որ ձեռք եմ բերել նոր ընկերներ արդեն Թբիլիսիում, և եթե անգամ անցնեն շատ տարիներ մեր բարեկամական կապերը կմնան ամուր:

IMG_8026.JPG

One thought on “Էլի Թբիլիսին, էլի մենք

Leave a comment