Թարգմանիր

Հեթթի Գրին․ Աշխարհի ամենաժլատ կինը

Հեթթի Գրինը եղել է ժամանակի ամենահարուստ կանանցից մեկը։ Նա ծնվել է 1834 թվականի նոյեմբերի 21-ին ՝ԱՄՆ-ի Նյու Բերդֆորդում։ Նրա հայրը նույնպես եղել է միլիոնատեր , բիզնեսմեն, իսկ մոր հաճախակի հիվանդությունների պատճառով Հեթթիի հայրը ստիպված էր աղջկան տանել իր աշխատանքի վայր և աղջկան ծանոթացնել բիզնեսի հիմունքներին։Նա լինում է 21 տարեկան , երբ իր հայրը մահանում է, թողնելով աղջկան 7.5 միլիոն դոլլար։Նա տեղափոխվում է Նյու-Յորք և հաստատվում Վալլ Սթրիթում։Հեթթին խնայում է ամեն մի լուման , սնվում է աղքատիկ ռեստորաններում ընդհամենը 15 ցենտով։ Նա համարվում է աշխարհում ամենահարուստ և ամենաչսիրված կինը․անգամ նրան անվանեցին «Վալլ Սթրիթի վհուկը»

33 տարեկանում նա ամուսնանում է մուլտի-միլիոնատեր Էդուարդ Գրինի հետ և ունենում երկու երեխա Նեդին և Սիլվիային։

Հեթթիի ժլատությունը հայտնի է ամբողջ աշխարհին , որ անգամ լեգենդներ են պատմում դրա մասին։Ասում են, որ նա սնվում էր հին թխվացքաբլիթներով, որ ամենաէժան խանութներում դժվար կգտնվեր։Մի անգամ նա կորցնում է 2 ցենտ և մի ամբողջ գիշեր փնտրում է իր կորցրած գումարը։Նա երբեք չի գնել իր համար հագուստ կամ նմանատիպ բաներ։Նա միշտ հագել է մաշված , հին շրջազգեստ։Իր ժլատության ամենավատ դեպքերից այն էր, երբ իր որդու ՝ Նեդի ոտքը վնասվում է, նա չի ցանկանում գումար ծախսել հիվանդանոցներում կամ տալ բժիշկներին։ Արդյունքում որդու ոտքը անդամահատում են։

Հեթթին մահանում է 1916 թվականին, և իր երեխաներին թողնում է 100 հազար միլիոն դոլար կարողություն , որը մեր օրերում արժե 9.3 բիլիոն դոլլար։

hetty_green

Գրականություն

Գրիգոր Զոհրապ ” Երջանիկ Մահը “

Նովելում նկարագրվում է բժշկի տունը, որտեղ հավաքվել են նրա բարեկամները: Նրանք քննարկում են, թե ո՞րն է երջանիկ մահը: Եվ հենց այս ժամանակ է, որ բժիշկը հիշում է տարիներ առաջ կատարված դեպքը: Երկրորդ գլուխը սկսում է նորավեպի հիմնական իրադրության նկարագրությունը՝ գլխավոր հերոսուհու տանը: Երրորդ գլուխը պատկերում է այդ իրադրությունը՝ գլխավոր հերոսուհու և նրա սիրած երիտասարդի պարելը: Չորրորդ գլուխը պատմության հանգուցալուծումն է․ հերոսուհին սրտի կաթվածից մահանում է սիրած երիտասարդի գրկում: Երջանիկ մահ…

Ով կարող է ասել, թե ո՞րն է  երջանիկ մահը: Ոչմեկ, քանի դեռ չի եկել մահկանացուն կնքելու ժամանակը, չես կարող  իմանալ թե ինչը կյանքիդ վերջին ժամերին կկարևորես ամենից շատը ու կցանկանաս, որ այն քեզ ուղեկցի մինրև մահվան դուռ: Ինչպես այս կնոջ դեպքում, այդպես էլ շատերի կյանքում պատահել են երջանիկ մահեր: Մեկը գուցե երջանիկ մահացել է իր տանը` տաք բուխարու կողքին, ընտանիքի անդամներով  շրջապատված: Մյուսը գուցե ելքը գտել է ջրի խորքերում խարտակվելու ու  հաջորդ կյանքը այնտեղից բացահայտելու մեջ: Իսկ մեկ այլ ոք պարզապես մեռել է կյանքի մինչև վերջին վարկիանը վայելելով ու բարիքներից չհրաժարվելով: Մեռնելուց վատ մեկ էլ, դժբախտ մեռնելն է: Ցավը կրկնապատկվում է:

death4

 

Без рубрики · Գրականություն

Ալ. Շիրվանզադե “Քաոս”

«Քաոս» վեպը գրվել է 1896-97 թվականներին, սակայն վեպի թեման և սյուժեն գրողին սկսել է մտահոգել 80-ական թվականներից: Ներքուստ լարված աշխատանքը տևում է շուրջ տասնհինգ տարի, ինչի համար հիմք է հանդիսանում 1881-82 թվականներին Բաքվում մի նշանավոր գերդաստանում ծագած խռովությունը:

Մեծահարուստ Ալիմյանի մահվանից հետո, նրա երեք որդիները պայքար են սկսում վերջինիս հարստությանը տիրանալու համար: Սմբատը, որ որդիներից ամենապարկեշտն, կրթվածն ու զարգացածն էր (բայց միարժամանակ «դավաճանն» էր, որովհետև ամուսնացել էր ռուս կնոջ հետ), ժառանգում է ընտանեկան ունեցվածքի մեծ մասը, պայմանով որ պետք է հրաժարվի իր կնոջից և կազմի նոր ընտանիք հայի հետ: Միքայելը, որ ցոփ ու շվայթ կյանքով ապրող երիտասարդ էր, ստանում է ամսեկան մի չնչին թոշակ ունենալու հնարավորություն, իսկ Արշակին` կրտսեր որդուն, որ կրկնօրինակում էր Միքայելի վարքագիծը, բաժին է հասնում որոշակի գումար, միայն չափահաս դառնալու և ճիշտ կյանքով ապրելու պայմանով: Իհարկե ժառանգության ոչ հավասար բաշխումը կոնֆլիկտ է ստեղծում երեք եղբայրների հարաբերություններում: Ժառանգության համար պայքարողների շարքում գումարվում է նաև չորրորդ ժառանգի` Ալիմյանի դուստր Մարթայի ամուսին Մարութխանյանը, ով իր հնարամիտ խաբեբայուրթամբ էլ ավելի է լարում Միքայելի և Սմբատի հարաբերությունները: Բայց օրերից մի օր հայտնվում է Շուշանիկը` Սմբատի հաշվապահի եղբոր դուստրը, և իր գեղեցկությամբ և անմատչելիությամբ գերում է Միքայելին: Այստեղ ծնվում է նոր հակամարտության թեման` Շուշանիկը հրապուրված էր Սմբատով: «Որքան զանազանության կա Ձեր և Ձեր եղբոր միջև», ասում է Շուշանիկը և էլ ավելի սրում երկու եղբայրների թշնամությունը: Վեպում կատարվում է մի իրարդարձություն, որ ամբողջովին փոխում է դեպքերի ընթացքը: Ալիմյաններին պատկանող Նավթահորերում բռնկվում է հրդեհ: Միքայլելը` ով Շուշանիկի աչքերով չար, անկիրթ և կնամոլ երիտասարդ էր, դառնում է հերոս, որովհետև խիզախաբար վտանգում է իր կյանքը բանվորներին և Շուշանիկի հորը փրկելու համար: Ի հակադրություն դրան, Սմբատը բացահայտում է իր իրական տեսակը. փող առաջարկելով աշխատավորներին այրվող մարդկանց օգնելու համար, նա վերջնականապես արժեզրկվում է Շուշանիկի և իր ենթակաների աչքում: Դրանով` եղբայրների մեջ փոխվում են լավի և վատի, չարի և բարու, քաջի ու վախկոտի տեղերը: Շուշանիկը սիրահարվում է Միքայելին և վեպը ավարտվում է Սմբատի հետևյալ խոսքերով «Միքայելը բախտավորվեց, իսկ ես միշտ անբախտ կմնամ»

«Քաոս» վեպը նաև սովորեցնում է, որ երբեք ուշ չէ ետ կանգնել սխալ ճանապարհից և կյանքի լուսավոր ուղի ընտրել: Այստեղ վառ ներկայացվում է այդ ժամանակաշրջանի ` թե հարուստ, և թե միջին խավի ապրող մարդկանց խնդիրներն ու         իրականությունը:

a13eacd9f44c0845f1f4c81a5a17866e--vintage-kiss-vintage-romance

Գրականություն

“Հին Աստվածները” կարդալու ընթացքում , մի քիչ  չէի հասկանում, թե ինչ է կատարվում , անգամ պահ էր եկել ձանձրանում էի, բայց այս ստեղծագործությունը ուսուցրիս ու համադասարանցիներիս հետ քննարկելուց ու վերլուծելուց հետո վերաբերմունքս միանգամից փոխվեց ու սկսեցի ավելի մանրամասն ընկալել այն: Ինչու ոչ կարող եմ ասել, որ այն գլուխգործոց է:

«Հին աստվածները» Լևոն Շանթի դրամաներից է, որ գրել է 1909 թվականին։ Սևանա լճի կղզում եկեղեցի է կառուցվում։ Մարիամ Իշխանուհու եղբայրն իր դստեր հետ լաստով գալիս է տեսնելու քրոջ կառուցած եկեղեցին։ Փոթորկված լիճը շրջում է լաստը, և միայն երիտասարդ աբեղայի անձնազոհության շնորհիվ իշխանի դուստրը փրկվում է խեղդվելուց։ Այդ օրվանից երիտասարդ աբեղան կորցնում է իր հոգու և մարմնի խաղաղությունը։

Ամեն ոք կարող է յուրովի ընկալել պիեսի բուն իմաստը: Իմ կարծիքով շեշտը դրված էր այն մտքի վրա, որ որքան էլ հոգևորով քողարկես ու չնկատես  աշխարհիկ ցանկությունները միևնույն է դրանք մի օր մի տեղից բուսնելու են ու վերջ դնելու հոգևոր “խաղաղությանը”:

stexcagorcutyun-1

Մաթեմատիկա

Առաջադրանքներ

1․Տրված են 6;17;18;24;29 թվերը:

ա) Այդ թվերից քանիսն են պարզ

Պատ․՝ 2) 2

բ)Այդ թվերից քանիսն են  6-ի բազմապատիկ

Պատ․՝ 3) 3

գ) Առաջին թիվը չորրորդ թվի ո՞ր տոկոսն է:

Պատ․՝ 2) 25

2 Գտնել արտահայտության արժեքը.
16/3 + 8/3 : 4/5
 
Պատ․՝ 3) 26/3

 

3.Հաշվել արտահայտության  արժեքը.

 ab4    –  ba4a3  –  b3  +3ab   , a=11  + 2    b=11  – 2

Պատ․՝ 4) 14

4.Եթե  2a+3=6 , ապա    34a+6-ը    հավասար է

Պատ․՝ (A) 1/4

5.Հաշվել

60     –   205 –    15   

Պատ․՝ 3) -2

6․(0,125)2/3     –   250,5

Պատ․՝ 3) -4,75

7. (13)-2  – 81/3

Պատ․՝ 2) 7

8․ 324  .64

Պատ՝․ 4/6

9.    log5 75 -log5 3

Պատ․՝ 2)  2

 10.(1-log5 10) (1-log2 10 )

Պատ․՝ 1) 1

11.log3 40-log3 5  log3 2

Պատ․՝ 1) 4

12. log6 10+ log6 21-log6 35

Պատ․՝ 1) 1

1.Նշված եռյակներից որո՞ւմ են թվերը գրված նվազման կարգով:
1. 0,75; 2/3 ; 3/5

2.Քանի՞ պարզ թիվ կա[10; 30] միջակայքում:
1. 6

3. Նշված թվերից ընտրել այն, որը երկու պարզ թվերի արտադրյալ է:
2. 106

4. Քանի՞ քառակուսի մետր է մեկ հեկտարը:
3. 10000

5. Ի՞նչ թվանշանով է վերջանում (16*7-11*5):
4. 5

6.36-ը 60-ի ո՞ր տոկոսն է:
4. 60

7.Գտեք 2-ից փոքր հինգ հայտարարով բոլոր անկանոն կոտորակների գումարը:
2․ 7

8.60-ը 48 –ից քանի՞ տոկոսով է մեծ:
2. 25

9.Գտեք 3/2-1/2(3+2/3) արտահայտության արժեքը:
2. – 1/3

10.Գտեք 4/7∙5:5/3+1 արտահայտության արժեքը:
4. 19/7

11.Գտեք |14/3-3∙1,6| արտահայտության արժեքը:
3. 2/15

12.Գտեք 1/2+ 1/3:|-1/6|
4. 2,5

13.Գտեք 3(7/9-2/3)-|-2| արտահայտության արժեքը:
4. -5/3

14.Գտնել (11/60;5/24)միջակայքին պատկանող 5 հայտարարով սովորական կոտորակը:
1. 1/5

15.15 րոպե 46 վայրկյանը մեկ ժամի ո՞ր մասն է:
1. 473/1800

16.50 հատ բնական թվերի գումարը հավասար է 51-ի: Գտեք այդ թվերի արտադրյալը:
4. 2

17.Գտեք a+6 թիվը 7-ի բաժանելիս ստացվող մնացորդը, եթե a-ն 7-ի բաժանելիս ստացվում է 3 մնացորդ;
3. 2

18.Գտեք (100-1/7) տարբերությունից 7 անգամ մեծ թիվը:
3. 699

19.Քանի՞ զրոյով է վերջանում առաջին 16 պարզ թվերի արտադրյալը:
1. 1

Ճի՞շտ են, թե սխա՞լ հետևյալ պնդումները:

20.Գոյություն ունեն 10-ից փոքր երկու այնպիսի բնական թվեր, որոնց արտադրյալը հավասար է 120: (սխալ)
21.Մեկից մինչև 100 բնական թվերի շարքում կա 6-ի բաժանվող 16 թիվ: (ճիշտ)
22.a, b, a+b, a-b բնական թվերից գոնե մեկը բաժանվում է 3-ի: (ճիշտ)
23.Եթե իրարից տարբեր երեք բնական թվերի արտադրյալը մեծ է 300-ից, ապա նրանցից գոնե մեկը մեծ է 7-ից: (ճիշտ)
24.Գոյություն ունի անպիսի բնական n թիվ, որի դեպքում n*2-2n թիվը բնական թվի քառակուսի է: (սխալ)
25.1-ից մինչև 19 բնական թվերի արտադրյալի վերջին չորս թվանշանները զրո են: (սխալ)

 

Խառը

Դու

Դու ջանում ես ցույց տալ բոլորին, որ երջանիկ ես, բայց երբեք չես ջանում հասնել իրական երջանկության: Դու փորձում ես ցույց տալ, որ խելացի ես, բայց երբեք չես փորձում լինել խելացի: Դու աշխատում ես ցույց տալ բոլորին, թե հարուստ ես,բայց երբեք չես աշխատում: Դու ապրում ես հասարակության համար,հագնվում ես մոդային զուգընթաց, չես անում այն ինչ դու ես ցանկանում, այլ անում ես այն ինչ ուրիշներն են ցանկանում: Ինքնակամ դնում ես քեզ կաղապարների մեջ, սահմանափակում ես քո սեփական ազատությունը, վախենում ես արտահայտել այն ինչ իրականում մտածում ես, վախենում ես ցույց տալ ՔԵԶ: Վախենում ես մարդկանց ստիպել ընդունել: Վախենում ես ԴՈՒ լինելուց: Հետո, ԴՈՒ կամաց-կամաց մեռնում ես, կամ խորտակվում քո ստեղծած արհեստական աշխարհում: